Անկապ

Ներբեռնենք վիդեո յութուբից

Հաճախ կարիք է լինում յութուբից վիդեոներ ներբեռնել։ Շատ օնլայն գործիքներ կան, բայց մեծ մասը «խրված» են վիրուսների, գովազդների մեջ։ Մի մասն էլ ուղղակի քցում է վիդեոի որակը։ Ինչևէ, որոշեցի գտնել ավելի պարզ եղանակ։

Պարզվում է կա մի գեղեցիկ command line գործիք՝ youtube-dl: Սարսափելի հեշտ է օգտագործել և ունի տարբեր կարգավորումներ։ Պարզ օգտագործման համար բավական է տերմինալում գրել՝

:~$ youtube-dl URL

և կսկսվի վիդեոի ներբեռնումը։ Փորձեցի ներբեռնել Տիգրան Մանսուրյանի «Սիրո Մեղեդի» երաժշտությունը։ Արդյունքում՝

Մի կարևոր բան։ Անվան մեջ կա youtube բառը, բայց մի մտածեք, որ միայն յութուբից կարող եք վիդեո ներբեռնել։ Սա աշխատում է ևս մի քանի կայքերի համար (Vimeo, Dailymotion և Facebook)։ Իրականում ինքս փորձել եմ միայն յութուբի վրա, իսկ մյուսները փորձեք ինքներդ ու ստուգեք աշխատում է թե չէ։

youtube-dl-ը կա դեբյանի source-երում, Ubuntu 14.04-ում ու դրանից բարձր տարբերակներում։ Ամեն դեպքում՝ google-ը ձեզ օգնական ։Պ