Անկապ

Թեթև ակնարկ կրիպտոարժույթների մասին

Շատ պատմություններ, որոնք այժմ պտտվում են բլոկչեյնի շուրջ, նման են 90-ականների վերջում ինտերնետի շուրջ պտտվող պատմություններին։ Համեմատությունը իհարկե վիճաբանելի է, բայց նաև շատ հետաքրքիր։

Ներկայացնում եմ 10 պատմություն ինտերնետի ու բլոկչեյնի առաջին քայլերի նմանության մասին։

1️⃣ Ընդհանրապես հասկանալի չէր, թե ու՞ր կտանի մեզ ինտերնետը ու ինչպե՞ս կփոխի մեր կյանքը։ Նույնը այժմ բլոկչեյնի հետ է։
2️⃣ Մոդայիկ էր ասել <<Ես կպել եմ ինտերնետին>>, այսօր մոդայիկ է ասել <<Ես առել եմ բիթքոին>>։
3️⃣ Ինտերնետը իր հետ ստեղծեց նոր միլիոնատերերի ու միլիարդատերերի, նույնը այժմ անում է բլոկչեյնը։
4️⃣ Ինտերնետը սկզբում շատ դանդաղ էր, ինչպես այժմ բլոկչեյնի կենցաղային կիրառումը առօրյա կյանքում։ Մենք հիմա չենք օգտագործում 90-ականներին գրված ծրագրեր կամ համակարգեր։ Արդար կլինի նշելը, որ ներկայիս այն ծրագրերը, որոնք կենցաղում բլոկչեյնը կիրառելու համար են, չեն օգտագործվի 20 տարի անց։ Գաղափարները մնում են, իսկ ծրագրերը երկար ճանապարհ անցնում լայն շուկա մտնելու համար։
5⃣ Մարդիկ տարօրինակ հայացքով են նայում քեզ, երբ փորձում ես նրանց բացատրել, թե ինչ է բլոկչեյնը։ Նույն բանը կատարվում էր 90-ականների վերջում, երբ մարդկանց բացատրում էին թե ինչ է ինտերնետը։
6⃣ Կային բավականին շատ խաբեբաներ, ինչպես 90-ականներին, այպես էլ այսօր, ովքեր փորձում էին խաբեությամբ հարստանալ, օգտվելով երիտասարդ տեխնոլոգիայի թերություններից։ Դա չի նշանակում, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, օգտվողների մեջ քիչ են պարկեշտ ու արդար մարդիկ։
7⃣ Դոթքոմերի(dotcom) <<փուչիկ>> լինելը, ինչպես նաև բկոյչեյնի շուրջ պտտվող բազմաթիվ <<փուչիկները>>։ Շուկան չեր հասկանում, թե ինչպես պետք է գնահատել օնլայն-ընկերություններին, նույնը այժմ բլոկչեյն տեխնոլոգիայով աշխատող ընկերությունների հետ է։ Մեր օրերում 3 վենչուրային կապիտալիստ կարող են գնահատել ստարտափը ցանկացած փուլում, պլյուս-մինուս 30%-ով։
8⃣ Այն ժամանակ ինտերնետի կիրառումը հստակեցված չէր օրենսդրությամբ։ Նույնը այժմ կատարվում է բլոկչեյնի հետ։
9⃣ Շատերը ունեին սխալ կարծիք ինտերնետի մասին, վստահ էին, թե այն ստեղծվել է բացասական մտքեր ու արժեքներ տարածելու, կամ երիտասարդներին <<փչացնելու>> համար։ Շահեցին այն մարդիկ, ովքեր կարողացան կանխատեսել գալիք հեղափոխությունը, ու ներդրեցին իրենց փողերն ու ժամանակը։ Նույնը հիմա բլոկչեյնի հետ է։
🔟 Ինչպես այժմ, այնպես էլ այն ժամանակ կային մարդիկ, ովքեր հայտարարում էին, թե այս ամենը խաբեություն է, և պետք է անհապաղ արգելել։ Հասանելի էր շատ քիչ ճիշտ ինֆորմացիա նոր տեխնոլոգիայի մասին, ինչպես այժմ։
Ինչևիցե, անցավ 20 տարի և վերը նշված խնդիրները լուծվեցին։ Այժմ ոչ ոք չի մտածում, որ ինտերնետը միայն կտցրածների, ծրագրավորողների կամ խաբեբաների համար է։ Բլոկչեյնը ուղակի տեխնոլոգիա է, որը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, իսկ մեզ հետաքրքիր տարիներ են սպասվում։

 

Աղբյուր ՝  Բլոկչեյն ու կրիպտոարժույթներ ֆեյսբուքյան խումբ