Ազատություն

Գաղտնիություն և անանունություն (Privacy && anonymity)

Վերջերս շատ֊շատ են հանդիպում դեպքեր, երբ մարդիկ փորձում են ցանցում մնալ գաղտնի։ Շատերը կեղծ էջեր են բացում սոցցանցերում կամ mail server-ներում։
Որոշեցի մի փոքր խոսել և պարզել գաղտնիության (privacy) և անանունության (anonymity) տարբերություն։ Զուտ տերմինաբանությամբ շատ դժվար է տարբերել և հասկանալ տարբերությունը։

Երբ գաղտնի կապ եք հաստատում ինչ֊որ սերվերի հետ, ապա սերվերը չի կարող պարզել աղբյուրը (IP հասցե կամ վայրը որտեղից կապ եք հաստատում) և ոչ էլ ունիկալ իդենտիֆիկատոր հատկացնել connection-ին։

Անանուն կապի դեպքում նույնպես սերվերը չի կարող պարզել աղբյուրը, բայց կարող է client-ին հասկացնել ունիկալ իդենտիֆիկատոր և ճանաչել նրան համակարգում։

Ցանցում կարելի է հասնել գաղտնիության՝ օգտագործելով Tor-ի ցանցը (օրինակ՝ Tor զննարկիչը/Tor Browser), կամ հատուկ օպերացիոն համակարգ օգտագործել (օրինակ՝ Tails, որը նույնպես աշխատում է Tor-ի ցանցում)։ Այս դեպքում դուք կարող եք մտնել օրինակ լրատվական կայք և համոզված եմ ոչ մի լրատվական կայք կամ ինտերնետ պրովայդեր չեն կարող պարզել դուք առաջ էլի մտել եք այդ կայք թե ոչ։

Մյուս կողմից, կարող է շատ վատ արդյունքի բերել, եթե software-ը սխալ օգտագործեք։ Նորից քննարկենք լրատվական կայքի օրինակը։ Երևի գիտեք որ սովորական Firefox զննարկիչը հնարավոր է կարգավորել այնպես, որ բաց ցանցի փոխարեն օգտագործվի Tor-ի ցանցը։ Համաձայն եմ, դուք էլի գաղտնի կպահեք ձեր IP հասցեն, բայց այստեղ կարող է օգտագործվել իդենտիֆիկատոր։ Եթե դուք նույն բրաուզերով առաջ էլի մտել էիք կայքը առանց Tor միացնելու ապա որպես իդենտիֆիկատոր կարող են օգտագործվել Firefox-ում պահպանված cookie-ները կամ local storage-ը։ Եվ դուք դաժանաբար գաղտնի կարգավիճակից կանցնեք անանուն կարգավիճակի։ Օրինակ կայքը կարող է ձեր մոտ ունենալ ID 123456789, իսկ իրենց համակարգում պահպանված լինի որ այս ID-ով կլիենտը կարդացել է X գրառումը, Y ժամին, Z հասցեից։ Բռնվեցի՞ք 🙂 Ցավոք հիմա գաղտնի մնալու հնարավորությունները ահավոր քչացել են, վատագույն դեպքում ուղղակի կարող եք բացահայտվել։

Սոցցանցերի կամ մեյլի դեպքում գրեթե անհնար է մնալ գաղտնի։ Այն պահին երբ դուք մուտք կգործեք ձեր անունով գրանցված պրոֆիլ նույն պահին կիդենտիֆիկացվեք։ Այս դեպքում սերվերը բնավ կարիք չի ունենա պարզելու ձեր հասցեն, բրաուզերը կամ օպերացիոն համակարգը։ Ձեր գրանցված տվյալներ լրիվ հերիք են համակարգին՝ ձեզ ճանաչելու համար։

Հ․ Գ․

Հա ու մի բան էլ ասեմ 😉 Եթե ձեզ հետաքրքրում է ձեր գաղտնիությունը և/կամ անվտանգությունը, ապա by default անջատած պահեք javascript-ը։ Էս ծրագրավորման լեզուն (չնայած javascript-ին երբեք լեզու չեմ համարել, բայց ինչ արած) լիքը բաներ կարող է պարզել ձեր մասին՝ բրաուզերում աշխատելով։

Իսկ Tor-ի մասին հետո կպատմեմ։